Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի խաղից հետո դեմքի քերծվածքների մասին հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

pep-750x375

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բացատրել է Չեմպիոնների լիգայում հոլանդական «Ֆեյենորդի» հետ հանդիպման ժամանակ (3:3) դեմքի քերծվածքների մասին իր խոսքերը։

«Երեկ երեկոյան ասուլիսի ավարտին ինձ հարցրին դեմքիս քերծվածքի մասին և ես բացատրեցի, որ դա պատահական է եղել՝ եղունգից։

Իմ պատասխանը ոչ մի կերպ նպատակ չուներ ընդգծելու ինքնավնասման շատ լուրջ խնդիրը: Ես գիտեմ, որ շատ մարդիկ ամեն օր բախվում են հոգեկան առողջության հետ կապված խնդիրների», — գրել է Գվարդիոլան սոցիալական ցանցերում:

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ