ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News
Կամչատկայում որոնվում է «Վիտյազ-Աերո» ընկերության Մի-8 ուղղաթիռը՝ անձնակազմի երեք անդամներով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով արտակարգ իրավիճակների ծառայություններին։
Ստուգվում են ինքնաթիռում գտնվող 19 զբոսաշրջիկների տվյալները։
«Նախնական տվյալներով՝ ուղղաթիռում անձնակազմի երեք անդամ կա: Ուղղաթիռը որոնվում է հենց նույն ավիաընկերության կողմից։ Բացի անձնակազմի երեք անդամներից, ուղղաթիռում եղել է 19 զբոսաշրջիկ», - նշված է հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ