Հայաստանը և Վիետնամը վայելում են սերտ գործընկերային հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

փա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինին՝ Անկախության օրվա  առիթով։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Ուղերձում նշված է.

«Հայաստանի Հանրապետության Կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վիետնամի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Հայաստանը և Վիետնամը վայելում են սերտ գործընկերային հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, վստահության և բարեկամության վրա: Վստահ եմ, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության միջոցով համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք համագործակցության հետագա զարգացմանը:

Ուրախ կլինեմ հյուրընկալելու Ձեզ Հայաստանում՝ Ձեզ համար պատեհ ժամանակահատվածում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Վիետնամի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարեկեցություն»

 --00--ԼՀ