ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Զապորոժիեի ատոմակայան, այնուհետև Կիևում կհանդիպի Զելենսկիի հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Screenshot_2

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևում հանդիպում կունենա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։ Մինչև Զելենսկիի հետ հանդիպումը Գրոսին կայցելի Զապորոժիեի ատոմայական, որը ռազմական գործողությունների ընթացքում անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Զելենսկին նաև հայտնել է, որ պատերազմի այս փուլում հնարավոր չէ, որ Ուկրաինան ստանձնի ատոմակայանի վերահսկողությունը։ 

«Ավելի ապահով է, որ Ուկրաինան վերահսկի Զապորոժիեի ատոմակայանը, բայց առայժմ ռազմաճակատի տեսանկյունից ես նման հնարավորություններ չեմ տեսնում, իսկ այն հնարավորությունները, որ գոյություն ունեն, վտանգավոր են», - հայտնել է Զելենսկին տեսաուղերձում։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ