ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջևը «ղալաթ» է անում, երբ ասում է, որ Հայաստանի զինված ուժերի նկատմամբ Ադրբեջանը պետք է վերահսկողություն ունենա, նման իրավունք ունի միայն ու բացառապես հայ ժողովուրդը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Ըստ ընդդիմադիր գործչի, ադրբեջանական հերթական օրակարգին ՀՀ պաշտպանության ու արտաքին քաղաքական գերատեսչությունները պետք է անմիջապես պատասխանեին, սակայն լռում են, քանի որ վախենում են։ Խոսելով այն ընդդիմադիրների մասին, որոնք շարունակում են քննադատել ու օրակարգ բերել «նախկինների հարցը», Զաքարյանը նրանց «տրոյական ձի անվանեց» ու կոչ արեց դուրս գալ «նիկոլական օրակարգից»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ