Հռոմի պապն Ինդոնեզիայում խոստացել է աշխատել միջկրոնական երկխոսության ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

տ.p

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ինդոնեզիայի ղեկավարներին կոչ է արել պաշտպանվել կրոնական ծայրահեղականությունից, որը, նրա խոսքով, խեղաթյուրում է մարդկանց կրոնական համոզմունքները «խաբեության և բռնության» միջոցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Հարավարևելյան Ասիայում 12-օրյա շրջագայության ընթացքում իր առաջին ելույթում քահանայապետն ասել է, որ կաթոլիկ եկեղեցին կավելացնի իր ջանքերը միջկրոնական երկխոսության ուղղությամբ՝ հույս ունենալով, որ կօգնի վերացնել ծայրահեղականությունը:

«Այսպես նախապաշարմունքները կարող են վերացվել, և փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտը կարող է աճել», - ասել է Հռոմի պապը Ջակարտայի Մերդեկա նախագահական պալատում մոտ 300 քաղաքական գործիչներին և կրոնական առաջնորդներին ուղղված ուղերձում:

«Սա անփոխարինելի է ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու, այդ թվում՝ ծայրահեղականությանը և անհանդուրժողականությանը հակազդելու համար, որոնք կրոնի խեղաթյուրման միջոցով փորձում են պարտադրել իրենց տեսակետները՝ օգտագործելով խաբեությունն ու բռնությունը», - ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:

Ինդոնեզիայի բնակչությունը կազմում է մոտ 280 միլիոն մարդ, որոնց մոտ 87 %-ը մուսուլման է։

Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իր 12-օրյա շրջագայության ժամանակ 87-ամյա Հռոմի պապը կայցելի նաև Պապուա Նոր Գվինեա, Արևելյան Թիմոր և Սինգապուր՝ անցնելով 33 000 կմ։ Նա Հռոմ կվերադառնա սեպտմբերի 13-ին։ 

--00--ԼՀ