ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News
Ինդոնեզիան միացավ ԲՐԻԿՍ-ին՝ դառնալով լիիրավ անդամ: Այս մասին ասվում է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հունվարի 1-ին դարձել է ասոցիացիայի նախագահ։
«Բրազիլիայի կառավարությունն այսօր՝ հունվարի 6-ին, հայտարարում է Ինդոնեզիայի Հանրապետության պաշտոնական մուտքը ԲՐԻԿՍ՝ որպես լիիրավ անդամ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Ինդոնեզիայի թեկնածությունը «ստացել է համայնքի (երկրների) ղեկավարների հավանությունը» 2023 թվականի օգոստոսին Հարավային Աֆրիկայում Յոհանեսբուրգի գագաթնաժողովում։
«Բրազիլիան շնորհավորում է Ինդոնեզիայի կառավարությանը ԲՐԻԿՍ-ին միանալու կապակցությամբ: Հարավարևելյան Ասիայում ամենամեծ բնակչությամբ և ամենամեծ տնտեսությամբ Ինդոնեզիան համայնքի այլ անդամների հետ միասին հանդես է գալիս համաշխարհային կառավարման ինստիտուտների բարեփոխման համար և դրական ներդրում է ունենում գլոբալ հարավում համագործակցության խորացման գործում»,- ասվում է հաղորդագրությունում։
--00—ՅՄ