ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչով դիմել է հավատացյալներին և բելառուս ժողովրդին երկխոսության, հարգանքի և բռնությունից հրաժարվելու կոչ է արել։
«Իմ մտքերը թանկագին Բելառուսի հետ են։ Ուշադրությամբ հետևում եմ հետընտրական իրավիճակին և երկխոսության, բռնությունից հրաժարվելու, արդարությունն ու իրավունքները հարգելուկոչ եմ անում։ Ես բոլոր բելառուսներին վստահում եմ Մադոննայի, աշխարհի տիրուհու պաշտպանությունը»,- գրել է Известия-ն, վկայակոչելով FarodiRoma-ն։
Պապի ելույթի ընթացքում Սուրբ Պետրոսի հրապարակում մարդիկ են հավաքված եղել, ովքեր բելառուսական ընդդիմության դրոշն են պահել։
--00—ՄՀ