Հրաձիգ Գոռ Խաչատրյանը Եվրոպայի առաջնության վերջին օրը դարձել է ոսկե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

458401223_1048699153715595_4337638647174058560_n-e1725445686765-720x375

Չեխիայի Պլզեն քաղաքում ավարտվել է վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային վերջին օրվա արդյունքները ստորև.

Գոհար Հարությունյան / Լիլիթ Մկրտչյան / Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակը 50մ խառը վազք մրցաձևում 1086 միավոր արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Գոռ Խաչատրյանը 50մ խառը վազք մրցաձևի երիտասարդների անհատական պայքարում 388 միավորով նվաճել է ոսկե մեդալ։

Գոռ Խաչատրյան / Հայկ Մինասյան / Համլետ Կարենյան եռյակը 50մ խառը վազք մրցաձևի երիտասարդների թիմային պայքարում 1107 միավորով դարձել է արծաթե մեդալակիր։

50մ խառը վազք մրցաձևի երիտասարդների թիմային պայքարում Մարի Ղազարյան / Անահիտ Սարգսյան / Աիդա Ազատյան եռյակը 1036 միավոր արդյունքով նվաճել է արծաթե մեդալ։

--00—ՅՄ