ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում ոսկե մեդալ է նվաճել:
Խաղարկության 1-ին փուլում մարզիկը առանձին գործիքների հենացատկի վարժության եզրափակչում վաստակել է 15.133 միավոր և գրավել առաջին հորիզոնականը:
--00—ԼՄ