ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց Գերմանիայի Կոտբուս քաղաքում ավարտվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում:
Օլիմպիական խաղերի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավթյանը հավասարը չունեցավ հենացատկի վարժության եզրափակիչում՝ վաստակելով 14.900 միավոր: Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը փայլուն կատարեց երկու ցատկերը եւ արժանացավ բուռն ծափահարությունների հանդիսատեսի կողմից:
Հայաստանի հավաքականի առաջատարը որակավորման փուլի արգելքը հաղթահարել էր 14.850 միավորով:
--00--ԱՀ