Կրասնոդարը արձագանքել է Սպերցյանի և Հարությունյանի Հայաստանի հավաքականին միանալուն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ի.

Ռուսական «Կրասնոդարը» անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված թիմի ավագ և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին ու պաշտպան Գեորգի Հարությունյանին։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

«Այս «Ցլերը» հանգստանալու ժամանակ չունեն։ Էդուարդ Սպերցյանն ու Գեորգի Հարությունյանը քրտնաջան մարզվում են Հայաստանի հավաքականի կազմում։ Նրանք պատրաստվում Ազգերի լիգայի Լատվիայի և Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղերին»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը սեպտեբերի 7-ին տանը կընդունի Լատվիային, իսկ 3 օր անց՝ սեպտեմբերի 10-ին արտագնա հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ։

--00--ԼՀ