ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և ՊՆ փոխնախարար-ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևը ստուգել են ԶՈւ ստորաբաժանումների մարտական պատրաստությունը Հայաստանի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Նշվում է, որ ստորաբաժանումներում բարձր մակարդակով կազմակերպվել է շուրջօրյա մարտական հերթապահություն և շարունակական ծառայություն է իրականացվել առօրյայի կանոններին համապատասխան։
Հանդիպելով մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ՝ Հասանովը բարձր է գնահատել զինծառայողների մարտական և հոգեբանական պատրաստվածությունը։
Հասանովը համապատասխան անձանց առջև դրել է կոնկրետ խնդիրներ՝ ծառայողական ու մարտական գործողություններն ավելի լավ կազմակերպելու և զգոնությունը բարձրացնելու համար։
--00—ՅՄ