ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Սիրիայում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 5 մարդ է զոհվել, առնվազն 19 մարդ՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է սիրիական պետական SANA գործակալությունը։
Նշվում է, որ Սիրիայի կենտրոնական շրջաններում, այդ թվում՝ Տարտուսի և Համայի նահանգներում մի քանի պայթյուն է լսվել, աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգը։
«Կիրակի օրը՝ 2024 թ. սեպտեմբերի 8-ին, մոտավորապես ժամը 23:20-ին, իսրայելական հակառակորդը հարձակում է ձեռնարկել Լիբանանի հյուսիս-արևմտյան ուղղությունից՝ թիրախավորելով մի շարք ռազմական օբյեկտներ կենտրոնական շրջանում։ ՀՕՊ համակարգերը կալանել են ագրեսորի հրթիռները և խոցել դրանցից մի քանիսը», - SANA-ին հայտնել է ռազմական գերատեսչության աղբյուրներից մեկը։
--00—ՅՄ