Ուկրաինան ունի 1 մլն սպանված և վիրավոր, կորցրել է 20 հազար տանկ և զրահամեքենա․ ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

ըը.jp

Հատուկ գործողության սկզբից ի վեր Ուկրաինայի ԶՈՒ-ն ունեցել է 1 մլն զոհ և վիրավոր։ Ոչնչացվել է  մոտ 20 հազար տանկ և զրահամեքենա։ Այս մասին հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։

ՌԴ ԶՈՒ ԳՇ պետը նշել է, որ Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացումը կասեցվել է, կասեցվել են ուկրաինական զինված ուժերի խմբերի և վարձկանների՝ Ռուսաստանի խորքերը ճեղքելու փորձերը։

«Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի սահմանային շրջանում կորցրել են ավելի քան 42 հազար մարդ, 1800 տանկ և զրահամեքենա»,- նշել է նա։

--00—ԼՀ