Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Capture

Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քսավյե Բետելին ուղեկցել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ 

Քսավյե Բետելը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ 

Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը նաև ծառ է տնկել Հիշողության պուրակում։

--00—ՅՄ