1 Mercedes և 20 BYD. Երևանի քաղաքապետարանը 644.000 դոլարի էլեկտարական մեքենաներ է գնել․ Հետք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

յկ.

Երևանի քաղաքապետարանը 644 հազար դոլարով 21 հատ էլեկտրամոբիլ է գնել։ Այս մասին «Հետքը» տեղեկացել է Երևանի քաղաքապետարանից։ Մեքենաների գնման պայմանագրերի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ ձեռք է բերվել 2023 թ․-ի մեկ Mercedes EQE500 և 2024 թ․-ի արտադրության 20 հատ  BYD song plus ավտոմեքենա։ Ի դեպ Mercedes-ի գնով հնարավոր է ձեռք բերել 3 հատ BYD։

Երևանի քաղաքապետարանը այս տարվա մայիսին ձեռք է բերել 20 նոր էլեկտրամոբիլ։ Էլեկտրամոբիլները BYD song plus մակնիշի են, 2024 թվականի արտադրության։ Մեքենաների գնման համար հայտարարվել է էլեկտրոնային աճուրդ, և գնառաջարկ է ներկայացրել միայն մեկ ընկերություն՝ «Էկո մոթորս գրուպ» ՍՊԸ-ին։ Մեքենաներից յուրաքանչյուրի արժեքը 11 մլն դրամ է՝ մոտ 28 հազար դոլար։ Քաղաքապետարանից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ էլեկտրամոբիլները սպասարկում են Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումներին։ 

Համաձայն մեքենաների տեխնիկական բնութագրի՝ էլեկտրամոբիլների առավելագույն վազքը 200 կմ է։ Մեքենայի արտաքին չափերը 4785 մմ x 1980մմ x 1660մմ են, փոխանցման տուփը՝ ավտոմատ։ Մարտկոցը 71,8 ԿՎտ է, հզորությունը՝ 204 ձ/ուժ։ Մեկ լիցքավորմամբ մեքենան կարող է անցնել մինչև 520 կմ։ Էլեկտրամոբիլի երաշխիքային ժամկետը 5 տարի է կամ 150 հազար կմ վազք։ Մեքենայի առանձին մասերի՝ շարժիչի և մարտկոցի երաշխիքը 8 տարի է կամ 150 հազար կմ վազք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ