Շտապ գրություն եմ ուղարկել ՆԳՆ՝ Աշտարակ-Երևան ճանապարհին իրավիճակի վերաբերյալ պարզաբանման համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

photo_2024-09-10_18-04-47

«Շտապ գրություն եմ ուղարկել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին՝ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տիրող իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար։ 

Անընդունելի է ոստիկանների նման պահվածքը բնակիչների նկատմամբ, ովքեր բռնի ուժ կիրառելով, հայհոյելով, արժանապատվությունը նվաստացնելով բերման են ենթարկել բնակիչներից մի քանիսին։ 

Պահանջել եմ նախարարից տալ մի շարք պարզաբանումներ, թե ինչու է անհրաժեշտություն առաջացել կոշտ և բռնի ուժ կիրառելով մարդկանց բերման ենթարկել և թե ինչ քայլեր են ձեռնարկում հավաքների ազատութանը խոչընդոտող ոստիկաների քայլերի օրինականությունը պարզելու համար»։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյան։

--00—ՅՄ