ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Հ.Բ.Ը.Մ. նախագահ Պերճ Սեդրակյանը այցելել է Արամ Ա Վեհափառ Հայրապետին, հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․
«Այսօր երեկոյեան՝ Երեքշաբթի, 10 Սեպտեմբեր 2024-ին, Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան (Հ.Բ.Ը.Մ.) նախագահ Պերճ Սեդրակեանը։
Խօսակիցներուն զրոյցը առաւելաբար կեդրոնացաւ Սփիւռքի, Լիբանանի եւ Հայաստանի այժմու կացութեան վրայ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
--00—ՍՊ