Ավստրալացի հոկեյիստին մեկ տարով որակազրկել են ՕԽ-ում կոկաին գնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

տտ.

Ավստրալիայի խոտի հոկեյի հավաքականի ներկայացուցիչ Թոմաս Քրեյգը 12 ամսով որակազրկվել է՝ 2024 թվականի Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ կոկաին գնելու համար։ Հետաքննության արդյունքների մասին զեկուցվել է Field Hockey Australia-ին: Այս մասին գրում է armsport.am-ը։

Հստակեցվում է, որ մարզիկը կկրի ամբողջ վեցամսյա պատիժը, իսկ երկրորդ կեսից կարելի է խուսափել, եթե նա լավ վարք դրսևորի։ Այս ընթացքում Քրեյգին արգելվում է մասնակցել ցանկացած մակարդակի հանդիպումների: Հայտարարության մեջ նշվում է, որ մարզիկը կարող է 2025 թվականին ընդգրկվել ազգային հավաքականում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին հայտնի դարձավ, որ Փարիզի իրավապահ մարմինները ձերբակալել են Թոմաս Քրեյգին քաղաքի թաղամասերից մեկում կոկաին գնելու փորձի ժամանակ։

 --00--ԼՀ