ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի «պրոֆեսիոնալ ֆուտբոլի կարգապահության խորհուրդը»թուրքական «Fenerbahçe» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին որակազրկել է 4 խաղով:
Պորտուգալացի մարզիչը 2 խաղով որակազրկվել է թուրքական «Galatasaray» ֆուտբոլային ակումբի դեմ մրցավեճում այդ թիմի մարզչական կազմին և խաղացողներին կապիկի հետ համեմատելու և ևս 2 խաղով՝ հանդիպումից հետո թուրք մրցավարներին վիրավորելու համար:
Նշենք, որ խաղն ավարտվել էր 0-0 հաշվով:
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ