ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն որակազրկել է լեհ մրցավարներ Բարտոշ Ֆրանկովսկուն և Թոմաշ Մուսյալին, որոնք ալկոհոլային ազդեցության տակ ճանապարհային նշան էին գողացել, հայտնում է BBC-ն։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Վարքագծի կանոնների խախտման, ինչպես նաև սպորտի և ՈւԵՖԱ-ի վարկաբեկման համար երկու մրցավարները որակազրկվել են մինչև 2025 թվականի հունիսը։
Ոստիկանությունը ձերբակալել է հարբած մրցավարներին գողացված նշանի հետ: Նրանք պետք է սպասարկեին Կիևի «Դինամոյի» և «Ռեյնջերսի» միջև հանդիպումը, սակայն նրանց հեռացրել են հանդիպումից։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Լեհաստանի ֆուտբոլի միությունը (PZPN) որակազրկել է մրցավարներին 90 օրով։
--00—ԼՀ