Մեր աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և անկախությանը անսասան է․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

սս
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ղրիմի պլատֆորմի առաջնորդների գագաթաժողովին ուղղված իր ուղերձում հայտարարել է․ «Մեր աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և անկախությանը անսասան է։ Ղրիմի վերադարձն Ուկրաինային միջազգային անհրաժեշտություն է»,- նրա խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։ 

Նա նաև հավելել է, որ նման պահանջները «համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին»։ 

Բացի այդ, Էրդողանը հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ղրիմի թաթարների նկատմամբ Ուկրաինայի ձեռնարկած միջոցառումներին: 

Հիշեցնենք՝ դեռ անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին Էրդողանը հայտարարել էր, որ Ռուսաստանը երբեք չի լքի Ղրիմը։ Նա ընդգծել էր, որ նման եզրակացության է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո:
 

--00--ՍՊ