Ուկրաինան հայտնել է Սումիի մարզում ռուսական հարվածներից 14 վիրավորի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Screenshot_8

Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են, որ ռուսական կողմը գիշերը երկրի տարբեր շրջանների վրա է արձակել 69 անօդաչու թռչող սարք և հրթիռ։ Սումիի մարզում կա 14 վիրավոր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի՝ Չեռնիգովի մարզի վրա հարձակում է իրականացվել երկու «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով, որոնք արձակվել են Կուրսկի մարզից, ինչպես նաև «Խ-59/69» ավիացիոն հրթիռով, որն արձակվել է Բրյանսկի մարզից։  

Բացի այդ, Սև ծովի Զմեինի կղզու վրա է արձակվել երկու թևավոր հրթիռ։

Միևնույն ժամանակ Սումիի մարզային դատախազությունը հայտնել է, որ Կոնոտոպ քաղաքին ԱԹՍ-ների հարվածի հետևանքով 14 մարդ է վիրավորվել։ Ըստ դատախազության՝ լույս սեպտեմբերի 12-ի գիշերը հարձակման են ենթարկվել կարևոր և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ, վնասվել է յոթ բազմաբնակարան շենք, մեկ մասնավոր տուն, ինչպես նաև բժշկական և ուսումնական հաստատություններ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ