ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Շատ կուզեի գերեզմաններ, եկեղեցի գնալ, բայց այդ հնարավորությունն այս խափանման միջոցի կիրառման սահմանափակումների պարագայում չկա։ Հուսով եմ՝ ընթացքում կգտնենք ձևը, որովհետև առհասարակ խղճի ազատության խնդիր կա՝ կապված իրավունքի իրացման հետ, հոգևոր սպասավորները փորձում են հիմա դա լուծել։ Այս մասին դատարանի դահլիճում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա նշեց, որ շատ կուզենար նաև Մայր Տաճարի բացման արարողությանը լիներ․ «Չեմ ուզում իմ կալանքից ու անազատությունից մելոդրամա ստանալ, իմ զգացմունքների մասին քիչ եմ խոսում»,-ասաց նա։
Հարցին, թե ո՞վ առաջինը տանը դիմավորեց իրեն, Աշոտյանը պատասխանեց․ «Առաջինը շունս ինձ դիմավորեց, սկզբում մի քիչ վարանեց, բայց հետո ճանաչեց, ինչը մաղթում եմ ամբողջ Հայաստանին»։
--00—ՅՄ