ԱԽ քարտուղարը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են հարաբերությունների զարգացման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

photo_2024-09-16_14-30-06

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել եմ Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերին:

Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Գրիգորյանը հույս է հայտնել, որ Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը կշարունակեն զարգանալ նույն ինտենսիվությամբ: 

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ՆԹ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հնարավորություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Վերոնշյալի շրջանակներում կարևորվել է Նիդերլանդների կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին:

--00—ՅՄ