Կանխվել է ապօրինի փայտանյութի քողարկված տեղափոխումը. ԲԸՏՄ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

գ.j

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների շուրջօրյա ստուգայցերի ընթացքում Տավուշի մարզում արձանագրվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման դեպք։

 Դիլիջան քաղաքում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքում հայտնաբերվել է փայտի թեփի պարկերով քողարկված, հաճարենի տեսակի ծառից պատրաստված 4.8 խմ կողահատ տախտակ։

 Դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ։

 Ապօրինի փայտանյութով բեռնված բեռնատարը տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

 Հանրապետության մարզերում կանխարգելիչ հատուկ միջոցառումները շարունակվում են։

--00—ԼՀ