ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Հակոբ Արշակյանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

;
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի  2024 թվականի սեպտեմբերի 5-ի Կ-230-Ա կարգադրությունը՝ կարգադրում եմ.

1. 2024 թվականի սեպտեմբերի 17-19-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ»։ 
 

--00—ՍՊ