Բագրատ Սրբազանի ծառայությունը սառեցվեց, որովհետև քաղաքական իշխանության ձգտումը եկեղեցին չի կիսում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

«Այն դիրքորոշումները և մոտեցումները, որոնք ունեցել է Բագրատ Սրբազանը, այդ դիրքորոշումները արտահայտված են եղել նաև Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարություններում»։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ՝ խոսելով Բագրատ Սրբազանի մասին։

Արշակ Սրբազանի խոսքով,  ինչ-որ պահից իրավիճակը փոխվեց և  Բագրատ Սրբազանը ներգրավվեց այնպիսի պրոցեսի մեջ, որը ենթադրում էր քաղաքական գործիքակազմերի օգտագործում։

Խոսելով Բագրատ Սրբազանի հոգևոր ծառայության «սառեցումից»՝ Արշակ Սրբազանն նշեց․

«Եկեղեցին քաղաքական գործիքակազմեր չի կիրառում, իշխանության հասնելու որևէ ձգտում, որևէ առաջնահերթություն չունի», -  ասաց նա և հավելեց, որ այդ իսկ պատճառով էլ ընթացք է տրվել Բագրատ Սրբազանի խնդրանքին՝ դադարեցնելու, կասեցնելու իր հոգևոր ծառայությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ