Լիբանանի ԱԳՆ-ն բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ փեյջերների պայթյունների կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

 

gg

Լիբանանի ԱԳՆ-ն Իսրայելի դեմ բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ փեյջերների պայթյունների պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։ 

«Մենք սկսել ենք բողոքի տեքստը պատրաստել, որը ներկայացնելու ենք Անվտանգության խորհրդին՝ Իսրայելի կիբերհարձակման առթիվ», - նշված է Լիբանանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ 

Նշվում է նաև, որ Լիբանանի կառավարությունը տեղի ունեցածի մեղավոր է համարում Թել Ավիվին եւ նրան լիովին պատասխանատու է համարում ստեղծված իրավիճակի համար։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 
 

--00—ՍՊ