ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Սեպտեմբերի 17-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն ու համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Բ․ Զաքարյանը հյուրընկալել էին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ս․ Կոպիրկինին և մի խումբ այլ պաշտոնատար անձանց։ Հայտնում են Մեղրիի համայնքապետարանից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության կազմակերպմանն ուղղված աշխատանքների ընթացքը՝ երիտասարդության և տուրիզմի զարգացման ոլորտներում։
Այնուհետև հյուրերը Խ․ Անդրեասյանի ուղեկցությամբ այցելեցին «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ում գործող «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոն՝ հանդիպում ունեցել ակտիվ երիտասարդների հետ։
Հանդիպման վերջին կանգառը եղավ Ռուսական սահմանապահ զորամասը։
--00—ՍՊ
--00—ՍՊ