ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Միլան Շինտային: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Շինտային՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Սլովակիայի միջև համագործակցության հեռանկարներն ու այն զարգացնելու պատրաստակամություն են հայտնել, անդրադարձել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի։
--00—ԼՀ