ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Բաժնետեր դառնալն արդեն հնարավոր է, թել սել ընկերության հետ։Վճարահաշվարկային ընկերությունը ազադարարում է բաժնետոմսերի թողարկման մեկնարկի մասին։ Շուրջ 1,5 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով թողարկվում են բաժնետոմսեր, որոնցից յուրաքանչյուրի տեղաբաշխման արժեքը 400 դրամ է։ Մինչև բաժնետոմսեր թողարկելու որոշումը կայացնելը ընկերությունը 17 տարվա երկար ու պատասխանատու ճանապարհ է անցել և այսօր արդեն այն իրականություն է։
Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացնում է «Արմբրոկ» ներդրումային ընկերությունը։ Գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը նշում է՝ ոգևորված են տեսնել, որ հայկական ընկերությունները սկսում են ավելի լայնորեն կիրառել ժամանակակից ֆինանսական գործիքները՝ նպաստելով Հայստանում ներդրումային շուկայի կայացմանը։
Այլևս անհրաժեշտություն չկա ներդրումային ընկերություններ այցելել և ժամերով սպասել հերթի, մասնավորապես Telcell Wallet հավելվածի օգտատերերի համար ստեղծված են առավել քան հարմարավետ պայմաններ՝ բաժնետոմսեր գնելու համար։
Telcell ընկերության ֆինանսական տնօրեն Թամարա Սարգսյանի խոսքով այս գործիքը հնարավորություն կտա փոխել ներդրումներ կատարելու մշակույթը Հայաստանում։
Այս տարի Telcell ընկերությունը նախատեսում է ունենալ 2․ 2 տասնորդական մլրդ դրամի շահույթ։
«Թել-Սել» ԲԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանը անդրադառնալով բաժնետոմսերի թողարկմանը, նշեց, որ սա իրենց համար նաև իմաստային և խորհրդանշական որոշում է։ Քանի որ գաղտնիք չէ, որ բաժնետոմսերի գնման մշակույթը դեռևս ՀՀ-ում լայն տարածում չունի, բայց հավատում են, որ յուրաքանչյուր քաղաքացի իրական հնարավորություն կունենա գնել կամ իր առաջին քայլերը կատարել ներդրումային շուկայում՝ հանրային նշանակության ընեկերությունում բաժնետոմս գնելու միջոցով»։
Սա ևս մեկ անկյունաքարային փուլ է Թելլ սել ընկերության համար, որն ուղիղ նպաստելու է թե՛ ընկերության կառավարման համակարգի փոփոխությանը և թե նոր հորիզոնների և հեռանկարների գրավվմանը։
Մանրամասները՝ 24News-ի ռեպորտաժում։
Մերի Մանուկյան
--00—ԱՊ