Ակնկալում ենք մեր երկու երկրների միջև համագործակցության ամրապնդում. Մոլդովայի ԱԳՆ-ի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

մո.p

Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության 33-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մոլդովայի ԱԳՆ-ն ուղերձը հրապարակել է «X»-ի իր էջում։

«Մենք սրտանց շնորհավորում ենք Հայաստանին և ԱԳՆ մեր գործընկերներին Անկախության օրվա կապակցությամբ: Մենք ակնկալում ենք մեր երկու երկրների միջև համագործակցության ամրապնդում և հայ ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում»,- նշված է Մոլդովայի ԱԳՆ-ի շնորհավորական ուղերձում։

--00—ԼՀ