ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ։ Շնորհավորական ուղերձը հրապարակվել է Ուկրաինայի ԱԳՆ-ի «X»-ի պաշտոնական միկրոբլոգում։
«Սրտանց շնորհավորում ենք Հայաստանին և ԱԳՆ մեր գործընկերներին Անկախության օրվա կապակցությամբ: Մենք բարձր ենք գնահատում հայ և ուկրաինացի ժողովուրդների միջև պատմական բարեկամությունն ու կապերը և հույս ունենք, որ մեր երկրների միջև համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի»,- նշված է ուղերձում։
--00—ԼՀ