Իրանի առաջնահերթությունը հարևաններն են, նրանց հետ կպահպանենք սահմանները, անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News
 

пп

Իրանն այնպիսին չէ, ինչպիսին ներկայացնում են համաշխարհային ԶԼՄ-ները, մենք պատրաստ ենք խաղաղ ու անվտանգ ապրել աշխարհի հետ: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ 

«Իրանի առաջնահերթությունը մեր հարևաններն են, որոնց հետ կհասնենք փոխըմբռնման՝ պահպանելով սահմանները, տարածքները և անվտանգությունը։

Կկանխենք ցանկացած գործողություն, որը կսպառնա յուրաքանչյուրիս ներքին անվտանգությանը։ Մենք կարծում ենք, որ խաղաղությունն ու անվտանգությունը պետք է փոխարինեն պատերազմն ու արյունահեղությունը աշխարհում, և որ մարդիկ չպետք է սպանեն միմյանց»,- հայտարարել է Իրանի նախագահը։ 

--00—ՍՊ