ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հիշեցնենք, որ վաղը սպասվող հանդիպումը կլինի Բլինկենի երկրորդ եռակողմ հանդիպումը ԱՄՆ-ում իր ադրբեջանցի և հայ գործընկերների հետ։ Վերջին անգամ բարձրաստիճան դիվանագետները հանդիպել են Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։
--00—ԼՀ