«Մենք աջակցում ենք Հարավային Կովկասում արդար և հարատև խաղաղությանը»․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

դ

Ֆրանսիական պատվիրակության Հայաստան այցից երկու շաբաթ անց մենք շարունակում ենք մտքերի փոխանակությունը իմ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, այդ մասին X-ի միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նորանշանակ ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն։ 

«Մենք աջակցում ենք հայկական ժողովրդավարությանւ, ինքնիշխանությանը և կայունությանը, արդար և հարատև խաղաղությանը՝ Հարավային Կովկասում»,- նշել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։

--00—ՍՊ