Ռոնալդուն ապաքինվել է վիրուսային վարակից և պատրաստ է խաղադաշտ վերադառնալուն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

volga-1-2

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լուսանկար է հրապարակել թիմի հետ անցկացրած մարզումներից՝ ակնարկելով, որ շուտով վերադառնալու է խաղադաշտ։

«Քրտնաջան աշխատում եմ»,- գրել է պորտուգալացին։

39-ամյա ֆուտբոլիստն ավելի վաղ բաց էր թողել Սաուդյան Արաբիայի Գավաթի 1/16 եզրափակչի հանդիպումը։ Ստեֆանո Պիոլին որոշում էր կայացրել հանգիստ տրամադրել թիմի աստղային առաջատարին, քանի որ վերջինս վիրուսային վարակ ուներ։

Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

--00—ՅՄ