Հայտնի է Արման Ծառուկյանի ապաքինման ժամկետը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

ծ.jpg

Մարտական խառը արվեստների (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը մի քանի ամիս կվերականգնվի մեջքի վնասվածքից: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են մարզիկի թիմից: Հայտնում է Armsport-ը։

Ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել էր, որ Ծառուկյանի հաջորդ մենամարտը տիտղոսային չի լինելու:

«Արմանի վերականգնումը վնասվածքից կարող է տևել մի քանի ամիս»,-ասել է գործակալության զրուցակիցը:

UFC-ի թեթև քաշային կարգում տիտղոսի համար պայքարում ռուսաստանցի Իսլամ Մախաչևի դեմ Ծառուկյանի փոխարեն հանդես եկավ բրազիլացի Ռենատո Մոյկանոն: Մախաչևը հաղթեց մրցակցին առաջին ռաունդում խեղդող հնարքով և պաշտպանեց տիտղոսը:

Ծառուկյանը 28 տարեկան է, նրա հաշվին կա 22 հաղթանակ և 3 պարտություն: UFC-ում մարզիկը անցկացրել է 11 մենամարտ, որոնցից հաղթել է 9-ը։

--00—ԼՀ