Նյու Յորքի քաղաքապետը մեղադրվում է Եղեռնից չխոսելու դիմաց Թուրքիայից կաշառք ստանալու մեջ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ե.j

Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի  կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն չանելու համար։ Ադամսին մեղադրում են դավադրության, խարդախության և կաշառակերության համար։ Այս մասին հայտնում էermenihaber.am-ը։

Նշվում է, որ 2022-ի ապրիլին Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին Թուրքիայի այդ ժամանակվա գլխավոր հյուպատոս Ռեյհան Օզգուրն քաղաքապետ Ադամսի տեղակալից՝ ազգությամբ ադրբեջանցի Ռանա Աբասովայից մի քանի անգամ երաշխիքներ է պահանջել, որպեսզի Ադամսը չխոսի Հայոց ցեղասպանությունից՝ մատնանշելով, որ դա չափազանց զգայուն հարց է Թուրքիայի կառավարության համար։

Դատախազները նշում են, որ Աբասովան հաստատել է, որ Ադամսը հայտարարություն չի անի և Ադամսն էլ նման հայտարարությամբ հանդես չի եկել։

--00—ԼՀ