ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է ԱՄՆ-ի կողմից Կիպրոսի նկատմամբ զենքի էմբարգոի (արգելանք) չեղարկումը նորից երկարաձգելու որոշմանը: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
«Այս խոշոր սխալը մեծացնելու է կղզու զինումն ու վնասելու է տարածաշրջանում փխրուն հավասարակշռությանը»,- ասվել է հայտարարության մեջ:
Բացի այդ ընդգծվել է, որ Կիպրոսի զինմանն ուղղված քայլերի աճի ֆոնին, Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը (ՀԿԹՀ) կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցներն ուղղված հունական պետության այդպիսի գործելաոճի դեմ:
«Մենք հավատում ենք, որ ՀԿԹՀ-ն (ինքնահռչակ) կձեռնարկի բոլոր միջոցները՝ մեծացնելով պաշտպանունակությունն ու զսպան կարողունակությունը»:
Նշենք, որ ԱՄՆ-ն 2020-ի սեպտեմբերին էր որոշում կայացրել զենքի էմբարգոն հանել Կիպրոսի դեմ, իսկ 2022-ին համապատասխանը փաստաթուղթն ավելի ընդլայնվել և 2023-ին նորից երկարաձգվել էր:
Հերթական երկարաձգումը ուժի մեջ է մտնելու արդեն 2024-ի հոտեմբերի 1-ից: Ամերիկյան կողմը հայտարարել է, որ մեկ տարի հետո, այն նորից երկարաձգվելու է:
--00—ԼՀ