ԲՐԻԿՍ-ի դերը պետք է ընդլայնվի միջազգային ասպարեզում, այն իր տեղն է բացում նոր աշխարհակարգում․ Արաղչի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

ս

ԲՐԻԿՍ-ի դերը պետք է ընդլայնվի միջազգային ասպարեզում, հատկապես տնտեսական հարցերում, այդ կազմակերպությունը պետք է դառնա նոր բևեռ, և դա բոլոր անդամների պահանջն է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին. 

«Կան շատ երկրներ, որոնք պատրաստ են միանալ ԲՐԻԿՍ-ին, և դա ցույց է տալիս, որ ԲՐԻԿՍ-ն իր տեղն է բացում նոր աշխարհակարգում»,- հավելել է նա։ 

Հիշեցնենք՝ Հայաստանը մասնակցելու է BRICS-ի (ԲՐԻԿՍ), ինչպես նաև ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովներին։ 
BRICS-ի գագաթնաժողովը նախատեսված է հոկտեմբերի 22-24-ը Կազանում։ Սա միջազգային հարթակ է, որի անդամ պետությունների ղեկավարները հավաքվում են տարեկան գագաթնաժողովներին և քննարկում են գլոբալ հիմնահարցներն ու փոխադարձ համագործակցությունը:

--00—ՍՊ