101 տարի առաջ Վարարակնը վերանվանվեց Ստեփանակերտ, դրախտային քաղաքի օրն է այսօր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

s

Մեր դրախտային քաղաքի օրն է այսօր: 101 տարի առաջ Վարարակնը վերանվանվեց Ստեփանակերտ: Ուղիղ մեկ դար այդ անունը փառավորվել է բոլոր քաղաքների բնակիչներից տարբերվող իր բնակիչներով ու ինքնատիպ կոլորիտով, իր հյուրասիրությամբ ու հոգատարությամբ, սրբացվել է իր քաջորդյաց արյամբ: Տոնի մասին ֆեյսբուքյան էջում հիշատակում է «Ապրելու Երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանը․

«Արցախի մայրաքաղաքը տասնամյակներ շարունակ եղել է հայի ոգու ուժի, շինարար մտքի, ստեղծարար ներշնչանքի խորհրդանիշը: Մեր քաղաքով հիանում ու հպարտանում էինք, ապրում ու ապրեցնում էինք: Մեկ տարի առաջ աղետալի իրադարձությունների հետևանքով Արցախը զրկվեց իր բնիկ ժողովրդից: 

Ստեփանակերտցիները ևս բռնեցին գաղթի ճանապարհը: Սակայն ես, ինչպես և իմ բոլոր համաքաղաքացիները, հավատում եմ՝ 2023թ. սեպտեմբերը Ստեփանակերտի տարեգրության վերջին էջը չէ: Այդ պատմությունը դեռ մեսրոպյան այբուբենով ոսկետառ էջեր ու հատորներ կունենա: Իսկ մինչ այդ՝ տոկա՛, մեր սրտի քաղաք Ստեփանակերտ?,- գրել է նա։ 


--00—ՍՊ