«Խաղաղության խաչմերուկ» հայկական նախագիծը Հնդկական օվկիանոսը կմիացնի Սև ծովի հետ. Պապոյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

պ.jp

Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ենթադրում է Հարավային Կովկասի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակում, արագ և հուսալի կապ կստեղծի Հնդկական օվկիանոսի և Սև ծովի միջև։ Այս մասին Երևանում Եվրասիական տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է  Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Մենք պատրաստվում ենք իրանական «Չաբահար» նավահանգստում ունենալ ներկայացուցչություն։ Հայաստանով անցնող երթուղին կարևոր կլինի ոչ միայն մեզ համար, այլ նաև Հնդկաստանի համար, քանի որ հնարավորություն կընձեռի Մումբայի նավահանգստից բեռները տեղափոխել Չաբահար նավահանգիստ։ Բեռները ցամաքային տարածքով Հայաստանով կանցկացվեն և կհասնեն վրացական նավահանգիստները, այնուհետև՝ Ռումինիա, Բուլղարիա և այլ երկրներ»,- ասաց Պապոյանը։

Պապոյանի խոսքով, նման երթուղու ստեղծումը կնվազեցնի լոգիստիկ ծախսերը 25%-ով, ինչպես նաև զգալիորեն կնվազեցնի առաքման ժամկետները։

Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ենթադրում է Ադրբեջանի հետ տրանսպորտային կապերի ապաշրջափակում և դրանց ինտեգրում ողջ տարածաշրջանի ենթակառուցվածքներին։

--00—ԼՀ