Կիևում գնահատել են Փարաջանովի և Ռոման Բալայանի դերը ուկրաինական կինոյի զարգացման գործում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

ս
Սեպտեմբերի 29-ին Կիևում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում Կինոյի տան 50-ամյակի կապակցությամբ։ Այն սկսվեց «Ուկրփոստ» պետական ընկերության կողմից՝ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ թողարկված նամականիշի մարման շնորհանդեսով։ Արարողության մասնակցած պատվավոր հյուրերի շարքում էր Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը։
 
Ակնառու հայ ռեժիսորներ Սերգեյ Փարաջանովի և Ռոման Բալայանի ստեղծագործական ժառանգությանն ու մեծարմանը նվիրված իր ելույթում դեսպան Կարապետյանը միջոցառմանը ներկա հազարից ավել մասնակիցներին տեղեկացրեց, որ ՅՈւՆԵՍԿՈ-ի կողմից Փարաջանովի տարի ճանաչված 2024 թ․ ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում մի քանի տասնյակ միջոցառումներ է անցկացվել, որոնցում ներկայացվել է Փարաջանովի ստեղծագործական տաղանդը։ Նա հատուկ ընդգծեց, որ Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ու Օլենա Զելենսկայան Սերգեյ Փարաջոնովին հռչակել են որպես Ուկրաինայի Ազգային լեգենդ։ Դեսպանը նաև շնորհավորեց Ռոման Բալայանին՝ ուկրաինական կինոյի զարգացման գործում նշանակալի ներդրման համար Ալեքսանդր Դովժենկոյի անվան Ուկրաինայի պետական մրցանակ ստանալու կապակցությամբ։
 
Ելույթներով հանդես եկան նաև Ուկրաինայի Կինոգործիչների միության նախագահ Սերհեյ Բորդենյուկը, բազմաթիվ ճանաչված կինոգործիչներ և դերասաններ, ովքեր հատուկ նշեցին Ռոման Բալայանի ավանդը Ուկրաինայի կինոարտադրության, այն նոր մակարդակի բարձրացնելու մեջ։
 
Երեկոյի ընթացքում ցուցադրվեց հայ ռեժիսոր Արտյոմ Գրիգորյանի հեղինակած խորհրդային ժամանակների անվանի երգիչ Նազարիյա Յարեմչուկին նվիրված կինոնկարը, որը դարձել է ամենաեկամտաբեր վավերագրական ֆիլմը Ուկրաինայում:

 

--00—ՍՊ