ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Ադրբեջանի իշխանությունները՝ ի թիվս այլ կեղծ մեղադրանքների, Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրել է ադրբեջանական պատմամշակությային հուշարձանների «ոչնչացման» մեջ։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ալիևյան ռեժիմի ներկայացուցիչ, այդ երկրի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։
Բաքվի ռեժիմի ներկայացուցիչը հայտնել է, որ մեր գերեվարված հայրենակիցներին «ժամանակ է տրվել մեղադրանքներին ծանոթանալու համար» և որ նրանք իբր թե «մի քանի փաստաբաններ ունեն»։
Հիշեցնենք, որ Արցախի անկման օրերին ադրբեջանական օկուպացիոն ռեժիմին հաջողվեց գերեվարել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին և գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին։
Հայաստանի իշխանությունները հայտարարել են, թե իրենք Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում չեն ներառել գերիների վերադարձի հարցը։
Բացի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, Բաքվի բանտերում են պահվում բազմաթիվ հայ գերիներ՝ սկսած 2020 թ-ից։
--00—ՅՄ