Քննարկվել են Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով ուղիղ չվերթի կազմակերպման մանրամասները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

ըը.j

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Չեն Մինի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:

 Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սույն թվականի սեպտեմբերի 3-ին առաջին անգամ գործարկվող Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով ուղիղ չվերթի կազմակերպման մանրամասները:

 Կողմերը կարևորել են Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության հաստատումը՝ շեշտելով, որ այն մեծապես կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։

 --00--ԼՀ