Հայաստանի դեսպանը Եվրաջասթի նախագահին է հանձնել ՀՀ Գլխավոր դատախազության Համագործակցության մեդալը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 1, 24News

օվ.jp

Սեպտեմբերի 30-ին ԵՄ ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Տիգրան Բալայանը հանդիպել է Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանին։

 «Զրուցակիցներն ամփոփեցին անցյալ շաբաթ Եվրաջասթի պատվիրակության Հայաստան կատարած այցելության արդյունքները, ինչպես նաև ՀՀ Գլխավոր դատախազության և այլ իրավապահ մարմինների հետ Եվրաջասթի համագործակցության հարցերը։

 Հանդիպմանը դեսպան Բալայանը Եվրաջասթի նախագահին հանձնեց ՀՀ Գլխավոր դատախազության Համագործակցության մեդալը՝ ի գնահատանք Եվրաջասթի և Գլխավոր դատախազության միջև փոխգործակցության հաստատման և ամրապնդման գործում Լադիսլավ Համրանի ունեցած նշանակալի ավանդի։

 Նախագահ Համրանը հայտնեց իր խորին երախտագիտությունը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և դատախազության գործընկերներին իր գործունեության գնահատականի և համագործակցության օրինակելի բարձր մակարդակի համար»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

--00—ԼՀ