ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև ձևավորված հարաբերություններն առանձնանում են համագործակցության բարձր մակարդակով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 1, 24News

տ.j

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին Հանրապետության կազմավորման 75-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Այս կարևոր հոբելյանը Չինաստանի համար նշանավորվում է հասարակական, տնտեսական և մշակույթի բնագավառներում շարունակական առաջընթացով:

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ձևավորված հարաբերություններն առանձնանում են քաղաքական երկխոսության և փոխշահավետ համագործակցության բարձր մակարդակով, ինչպես նաև բարձրաստիճան շփումների և հումանիտար ոլորտում կապերի ակտիվացմամբ»,- մասնավորապես ասվում է ուղերձում: 

 --00—ԼՀ